Jump to content

Լևոն I Մեծ Սրբազան (Հռոմի պապ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լևոն I
լատին․՝ Leo PP. I
Դիմանկար, հեղինակ՝Ֆրանցիսկո Էրրերա(կրտսեր), XVII դար։
45-րդ Հռոմի պապ
սեպտեմբերի 29 440 թվական — նոյեմբերի 10 461 թվական
Եկեղեցի՝ Կաթոլիկ եկեղեցի
Նախորդող՝ Սիքստոս III
Հաջորդող Հիլարիոս
 
Մասնագիտություն գրող և կաթոլիկ քահանա
Ծնունդ 390 թվական
Էտրուրիա, Տոսկանա, Իտալիա
Մահ նոյեմբերի 11, 461 կամ նոյեմբերի 10, 461[1]
Հռոմ, Իտալիա
Թաղված է Սբ. Պետրոսի բազիլիկա

Լևոն I Մեծ Սրբազան (լատին․՝ Leo PP. I), (մոտ 390, Տոսկանա, Իտալիա - նոյեմբերի 11, 461 կամ նոյեմբերի 10, 461[1], Հռոմ, Արևմտյան Հռոմեական կայսրություն), Հռոմի պապ 440 թվականի սեպտեմբերի 29-ից մինչև 461 թվականի նոյեմբերի 10-ը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնունդով Էտրուրիայից էր։ Պատանեկության տարիներին այդ ժամանակների համար հրաշալի կրթություն է ստացել (եղել է Սբ. Կելեստինոս I Հռոմեացու աշակերտը) և հնարավորություն է ունեցել աշխարհիկ լավ կարիերա կերտելու, բայց, ձգտելով հոգևոր կյանքի, նա իր համար ընտրեց այլ ուղի և դարձավ ավագ սարկավագ Սուրբ Սիքստոս III Պապի օրոք (432-440), իսկ նրա մահից հետո, 440 թվականի օգոստոսի 19-ին ընտրվեց Պապ։ Ընտրություններն անցկացվեցին Լևոնի բացակայությամբ։ Նա Վալենտինիանոս III կայսեր հանձնարարությամբ գտնվում էր Գալլիայում։ Հռոմ վերադառնալուց հետո՝ 440 թվականի սեպտեմբերի 29-ին ձեռնադրվեց։ Դարձել Է Հռոմի առաջին եպիսկոպոսը, որն ընդունել է Մեծ պոնտիֆիկատի տիտղոսը (Pontifex Maximus), ինչն ավանդաբար սկզբում պատկանում էր թագավորին, ավելի ուշ՝ Գերագույն քրմին, իսկ պրինցիպատից ի վեր՝ կայսրին (մինչև 382 թվականին Գրացիանոսը չեղյալ կհայտարարեր այդ կարգը)[2]։ Դառնալով Պապ՝ պայքարել է արևելյան հերետիկոսության՝ մանիքեության և հեթանոսության վերապրուկների դեմ։ Աֆրիկայից (Կարթագենն ու Նումիդիան գրավված էին վանդալների կողմից) փախստականների հոսքերը ողողել էին Հռոմը։ Պապը փախստականներին թույլ տվեց բնակություն հաստատել Հռոմում՝ հերետիկոսությունից լիակատար հրաժարվելու պայմանով։ Հրապարակայնորեն այրվել են նրանց գրությունները։

Աթիլլան և Լևոն պապը միջնադարյան մանրանկարում

Լևոն I-ը առաջ է քաշել Հռոմի եպիսկոպոսի՝ այլ քրիստոնյա պատրիարքների նկատմամբ գերակայության գաղափարը։  Հռոմի պապի վերադաս դիրքը ճանաչելու հիմնական փաստարկը եղել է Պետրոս առաքյալին Քրիստոսի տված խոստումը՝

Եվ ես քեզ ասում եմ,Պետրո՛ս, որ դու ես այն վեմը, որի վրա պիտի շինեմ Իմ Եկեղեցին, ու դժոխքի դռները այն չպիտի հաղթահարեն։ Եվ քեզ պիտի տամ երկնքի արքայության բանալիները, եվ ինչ որ մի անգամ կապես երկրի վրա, կապված պիտի լինի երկնքում։ Եվ ինչ որ արձակես երկրի վրա, արձակված պիտի լինի երկնքում։

Պետրոսը, այդպիսով, լինելով Եկեղեցու տեսանելի գլուխը՝ կարգված հենց իր՝ Քրիստոսի կողմից, և միաժամանակ լինելով Հռոմի առաջին եպիսկոպոսը, ըստ Լևոն I-ի, հաստատել է Հռոմի քահանայապետի գերակայությունը մնացած բոլոր քրիստոնյա պատրիարքների վրա։ Արևմտաեվրոպական քրիստոնյաները Լևոն I-ի այդ իրավունքը ճանաչեցին, իսկ Արևելյան Հռոմեական կայսրության քրիստոնյաները վիճարկում էին այդ գաղափարը[3]։ 452 թվականին Պապը հանդիպեց Աթթիլայի հետ, նրան տվեց «Աստծո մտրակ» մականունը և համոզեց չավերել Հռոմը։ Այս հաղթանակի կապակցությամբ Լևոնը կարգադրել է Կապիտոլյան Յուպիտերի արձանը վերածեփել Սբ. Պետրոս առաքյալի պատկերաքանդակով, որը տեղադրվեց Վատիկանի Սբ. Պետրոսի բազիլիկում։ Սբ. Պետրոսի բազիլիկին կից Լևոնը ևս երկու վանք է բացել՝ Սբ. Հովհաննեսի և Սբ. Պողոսի[4]։

Լևոն պապը Գեյզերիխին խնդրում է խնայել Հռոմը

455 թվականին հանդիպեց վանդալների թագավոր Գեյզերիխին, սակայն չկարողացավ փոխել քաղաքը գրավելու նրա մտադրությունը։ Սակայն, երբ Գեյզերիխը ներխուժեց Հռոմ, Պապը կարողացավ համոզել նրան, որ չավերի քաղաքը, չայրի շենքերը և անմեղ արյուն չթափի[4]։

Լևոնից հետո նրա գործերի մեծ ժողովածու է մնացել (96 քարոզներ և 120 ուղերձներ)[3]։ Պահպանվել են Լևոն I-ի նամակները։ Նամակագրական կապ է ունեցել Եվտիքիոսի և Սբ. Ֆլավիանոս Կոստանդնուպոլսեցու հետ, Չորրորդ տիեզերաժողովի ժամանակ արված ուղերձում[5] արտահայտել է իր՝ վերջինիս կողմից լինելու հանգամանքը։ Սբ. Պետրոսի գերակայությանն է ենթարկեցրել Իլլիրիայի և Գալլիայի եպիսկոպոսներին։ Լևոնը առաջին Պապն է, որ թաղվել է Վատիկանի Սբ. Պետրոսի բազիլիկում։

Լևոն Առաջին, Հռոմի պապ, Կոստանդնուպոլիս, 985 թվական:

Վաղուց ի վեր ուղղափառ եկեղեցու կողմից երկրպագվել է փետրվարի 18-ին։ 1754 թվականին Բենեդիկտոս XIV պապը Լևոն I-ին շնորհեց Եկեղեցու Ուսուցիչ (doctor ecclesiae) տիտղոսը։ Կաթոլիկական Հռոմեական եկեղեցին, մինչև 1971 թվականը, նրան երկրպագել է ապրիլի 11-ին։

Ավելի ուշ նրա հիշատակի օրը նշվում է փետրվարի 18-ին (մարտի 2)՝ նահանջ տարիներին, և փետրվարի 18-ին (մարտի 3)՝ ոչ նահանջ տարիներին, և նոյեմբերի 12-ին։

Վավերագրական կինոյում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հնության գաղտնիքները։ Բարբարոսներ։ Մաս 3։ Գուննի (ԱՄՆ, 2003 թվական)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 BeWeB
  2. Джон Норвич История папства / Пер. с англ. А. В. Короленков. — 1-е изд.. — М,: АСТ, 2014. — С. 38. — ISBN 978-5-17-080844-1
  3. 3,0 3,1 Ковальский Я. Период II. Под опекой Римской империи // Папы и папство.
  4. 4,0 4,1 Грегоровиус Ф. История города Рима в средние века. — 2008.
  5. Лев Великий, свт. Послание к епископам, которые собирались на святом халкидонском соборе

Թարգմանություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Լևոն Մեծ: Խոսք Քրիստոսի Ծննդի / թարգմանությունը՝ Դ. Զոտովա, 2000 թվական։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Певницкий В. Ф. Լևոն Մեծ Սրբազանը և նրա քարոզները. Կիև, 1871.
  • Ковальский Я. Период II. Под опекой Римской империи // Папы и Папство.
  • Норвич Д. История папства. — М., АСТ, 2014.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Лев, римские папы». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Святитель Лев I Великий, папа Римский.